Ժամանակակից Արվեստի Թանգարան

Թանգարան
Wi-Fi-ի առկայությունըայո
էքսկուրսիաայո
հուշանվերներայո
Լուսանկար և տեսանյութայո
մուտքն ազատ էոչ
Ավտոկայանատեղիոչ
սրճարանոչ
WCոչ
Կարևոր է իմանալ
Բացման տարին 1972 թ․
ք․ Երևան Մաշտոցի 7

Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը ստեղծվել է 1972թ․ Հենրիկ Իգիթյանի ջանքերով, ով 37 տարի հանդիսանում էր թանգարանի տնօրեն։ Թանգարանի ստեղծման գործում 60-ական թվականների հայ լավագույն նկարիչները մեծ աջակցություն ցուցաբերեցին Հ․Իգիթյանին։ Թանգարանում ներկայացված են հայ ժամանակակից նկարիչների՝ Մինաս Ավետիսյանի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Հենրիկ Էլիբեկյանի, Հակոբ Հակոբյանի և մյուս հայ շատ սիրված ու ճանաչված նկարիչների ու քանդակագործների աշխատանքները։ Թանգարանում գործում է խանութ, որտեղից կարելի է ձեռք բերել արվեստի բազմաթիվ գործեր և կատալոգներ։

Որպես մասնագիտացված ժամանակակից և մոդեռն արվեստի թանգարան, հայ մշակույթի այս օջախը դարձավ առաջինը նախկին Սովետական Միության տարածքում։  Թանգարանը բացվելուց հետո այն միանգամից դարձավ Երևան այցելող պաշտոնական հյուրերի և զբոսաշրջիկների սիրված վայրը։ Առաջին էքսպոզիցիան ամաբողջապես կազմված էր 60-ական թվականների Հայաստանում և սփյուռքում բնակվող ժամանակակից հայ նկարիչների գործերից, որոնք վերջիններս մեծ սիրով նվիրաբերեցին մոդեռն արվեստի օրրանին։

Քանի որ Սովետական Միության գոյության ժամանակահատվածում սոցիալիստական ռեալիզմի մենաշնորհի պայմաններում մոդեռն արվեստի ստեղծագործությունները արգելված էին իրենց բոլոր արտահայտումներով, կառավարության կողմից ոչ մի ֆինանսական օգնություն չցուցաբերվեց մշակույթի այդ օջախի կառուցման և կահավորման գործում։ Թանգարանը կայացավ և կյանքի կոչվեց շնորհիվ հայ նկարիչների նվիրատվությունների։

Ժամանակի ընթացքում թանգարանի հավաքածուն համալրվեց 1980-ականների նկարիչների նվիրատվություններով։



5.0

Աշխատանքային օրեր՝ երեքշաբթի-կիրակի

Աշխատանքային ժամերը՝ 11:00-18:00

լրացուցիչ տեղեկություն

Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։

Էքսկուրսիայի արժեքը հայերեն 2000 դրամ է։

Անգլերեն/ռուսերեն Էքսկուրսիայի արժեքը 4000 դրամ է:

Տոմսեր

Մուտքի տոմս - 1500 դրամ։

Աշակերտական տոմս՝ 500 դրամ.

Ուսանողական տոմս՝ 1000դրամ։

Կոնտակտներ
+374-10-535567, +374-10-535359
modern-art-museum.mus.am
https://mamy.am/?v=25ec916d56b8
Նման վայրեր
Մոտակա վայրեր